Գործունեության ընդհանուր պայմանները
1․ Կիրառման ոլորտը․ Գործունեության հետևյալ պայմանները կիրառվում են b) և c) կետերի տակ առանձնացված՝ flegisto ՓԲԸ-ի (այսուհետ՝ «մենք» կամ «մեզ») և նրա պայմանագրային կամ բիզնես գործընկերների միջև ծառայությունների վերաբերյալ, պայմանագրերի և համաձայնագրերի համար։ Հաճախորդի՝ բոլոր տարբերվող և լրացուցիչ պայմանների, ինչպես նաև լրացուցից համաձայնագրերի վավերությունը պետք է գրավոր կերպով հաստատվի flegisto ՓԲԸ-ի կողմից։
- a) Պայմանագրային գործընկեր/բիզնես գործընկեր․ Բոլոր իրավաբանական անձինք, ովքեր միջազգային բուժանձնակազմի հավաքագրման և աշխատանքի ընդունման համատեքստում մեզ հետ ունեն ուղղակի պայմանագրային հարաբերություններ։
- b) Ինտեգրման ծառայություններ միջազգային մասնագետների համար․ Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացված է միջազգային մասնագետների («հաճախորդների») հավաքագրման, տեղափոխման գործընթացի կազմակերպման և ինտեգրման ոլորտներում ծառայությունների մատուցման վրա: Նախնական կառուցվածքային հարցազրույցից հետո մենք հաճախորդներին խորհուրդ ենք տալիս համապատասխան գործատուների, ուղեկցում ենք նրանց հարցազրույցների ընթացքում, նախաձեռում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը մասնագիտական ճանաչման և վիզայի տրամադրման գործընթացում և կազմակերպում ենք տեղափոխումը Գերմանիա:
- c) Խորհրդատվական ծառայություններ․ Մեր խորհրդատվական ծառայությունները ներառում են հավաքագրման գործընթացի բոլոր ասպեկտները, ինչպես օրինակ ընդհանուր խորհրդատվությունը, պլանավորումը, աջակցությունը և առանձին նախագծերի իրականացումը, ինչպիսիք են գնահատումը, հավաքագրումը, ուսուցումը, իշխանությունների հետ կապը և փաստաթղթաշրջանառությունը:
2․ Պայմանագրի կնքում․ a) Համաձայնագրերի կնքում. Որպես կանոն համաձայնագրերը գրավոր փաստաթղթավորվում են առաջին գործնական կոնտակտից հետո՝ սպասարկման պայմանագրի մանրամասները որոշելու համար:
- b) Հանձնարարությունների բաժանում․ Պայմանագրի կնքումը կարող է իրականացվել ինչպես բանավոր այնպես էլ գրավոր: Պարտադիր պայմանագիրը կնքվում է միայն hանձնարարության գրավոր հաստատման միջոցով:
3․ Միջազգային մասնագետների աշխատանքի տեղավորման սկզբունքները. Հետևյալ սկզբունքները կազմում են բոլոր համաձայնագրերի անբաժանելի մասը և պահանջում են պայմանավորվող բոլոր կողմերի գրավոր համաձայնությունը:
- a) Միջնորդության արդար և էթիկական գործելակերպեր. Մեր պարտավորությունը ներառում է հավաքագրման և աշխատանքի տեղավորման արդար և էթիկական գործելակերպեր՝ հիմնված առողջապահության ոլորտի մասնագետների միջազգային հավաքագրման վերաբերյալ ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) վարքագծի մասին կանոնագրքի վրա։
- b) Համապատասխանություն միջազգային չափանիշներին. Մենք հավատարիմ ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոնվենցիաներին, ԱՄԿ-ի աշխատանքային հիմնական չափանիշներին և միգրացիայի միջազգային կազմակերպության՝ Միջազգային հավաքագրման բարեխիղճ համակարգի (IRIS) չափանիշներին:
- c) Համապատասխանություն գերմանական և միջազգային ստանդարտներին. Մենք հետևում ենք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ընդունված միջազգային բոլոր կոնվենցիաներին:
- d) «Գործատուն վճարում է» սկզբունքը․ Մենք հավատարիմ ենք «գործատուն վճարում է» սկզբունքին՝ զերծ պահելով բուժաշխատողներին ետվճարի պարտավորություններից։
- e) Պայմանագրի դադարեցման դեպքում ետվճարի պարտավորություններ չկան. Հաճախորդի կողմից պայմանագրի դարեցման դեպքում ետվճարի պարտավորություններ չեն առաջանում։
- f) Միջնորդավճարներ, ավանդներ և դեպոզիտներ չկան․ Մենք չենք ծանրաբեռնում բուժաշխատողներին միջնորդավճարներով, ավանդներով կամ դեպոզիտներով։
- g) Տեղեկատվական նյութերը և միջնորդության պայմանները․ Բուժաշխատողները ստանում են տեղեկատվական նյութերը և միջնորդության պայմաններն իրենց մայրենի լեզվով մինչև աշխատանքային պայմանագրի կնքումը կամ դրա հետ միաժամանակ:
- h) Համապատասխանություն տեղական իրավունքներին և ամսական չեղարկվող միջնորդություն.
- i) Ծախսերի փոխհատուցում. Ծախսերը, որը հաճախորդը կրում է գործատուի հետ պայմանագրի կնքման պայմանները և համաձայնությունները քննարկելու ընթացքում, կփոխհատուցվեն ապագա գործատուի կողմից:
- j) Աջակցություն և հնարավոր լուծումներ. Մենք աջակցում ենք ինչպես բուժանձնակազմին, այնպես էլ պայմանագրային գործընկերներին հավաքագրման և միջնորդության ողջ գործընթացում, առաջարկում ենք լուծումներ կոնֆլիկտային իրավիճակների համար և միշտ հասանելի ենք որպես կոնտակտային անձ:
- k) Գործատուն պատասխանատու է Գերմանական՝միջազգային մասնագետների համար իրավասության կենտրոնի (DKF-Pilotstandards) ստանդարտներին համապատասխան օպերատիվ ինտեգրման կառավարման հայեցակարգի գրավոր ներկայացման կամ մշակման և դրա ճշգրիտ իրականացման ապահովման համար: Հայեցակարգը պետք է ներառի Գերմանական՝միջազգային մասնագետների համար իրավասության կենտրոնի (DKF-Pilotstandards) ստանդարտներին համապատասխանող կետերը (տե՛ս DEUTSCHES INSTITUT FÜR GÜTESICHERUNG UND KENNZEICHNUNG E.V.՝ Արտերկրից բուժանձնակազմի արդար հավաքագրում և աշխատանքի ընդունում, էջ 6f):
- Ընտրության կարգը և տեղաբաշխումը․ Ընտրության կարգը հիմնված է աշխատանքային պահանջների և հաճախորդների պրոֆիլների համապատասխանության վրա: Պոտենցիալ հաճախորդների տվյալները հավաքվում են՝ համապատասխանեցման գործընթացում օպտիմալ արդյունքների հասնելու համար:
- a) Ընտրության կարգը ըստ լեզվի դասընթացների․ Ընտրության կարգը գործատուի կողմից իրականացվում է լեզվի դասընթացների սկսվելուց հետո։
- b) Հաշվի են առնվում հաճախորդների նախասիրությունները․ Ընտրության գործընթացում հաճախորդի ցանկությունները հարցվում են և տեղաբաշխման ժամանակ հաշվի են առնվում։
- c) Ընտրության նոր գործընթաց անհամապատասխանությունների դեպքում․ Եթե համալրման փուլում համընկնում տեղի չի ունենում, ապա կազմակերպվում է նոր ընտրության նոր գործընթաց։
- d) Հավաքագրման փուլի ընթացքում ծախսերի ստանձնում․ Հավաքագրման փուլի ընթացքում առաջացած բոլոր ծախսերը կրում ենք մենք:
5․ Ինտեգրում և լեզվի ուսուցում. Մենք կազմակերպում և վերահսկում ենք դասընթացները, դպրոցական և վարչական հարցերը արտասահմանում գտնվող հաճախորդների համար: Բացի այդ, մենք առաջարկում ենք B2 մակարդակի՝ խնամքի մասին լեզվի մասնագիտացված դասընթացներ Գերմանիայում մեր հաճախորդներին՝ նրանց փաստաթղթերի և մասնագիտական որակավորումների ճանաչմանը աջակցելու համար:
6․ Ուսուցման և փաստաթղթերի ճանաչման ընթացակարգեր․ Փաստաթղթերի ճանաչման գործընթացը սկսվում է պատասխանատու մարմինների կողմից ճանաչունով։ Մասնակի ճանաչման դեպքում՝ պաշտոնական ուղեցույցների համաձայն, իրականացվում են համապատասխանեցման միջոցառումներ կամ գիտելիքների ստուգման նախապատրաստում։Մենք հաճախորդի դիմումը ներկայացնում ենք իշխանություններին և հաճախորդին ուղղորդում ենք համապատասխան ուսումնական հաստատություններ: Գործատուն փաստաթղթերի մշակման և պաշտոնական քայլերը հեշտացնելու համար՝ տրամադրում է կոնտակտային անձ։
- Պայմանավորվող կողմերի պարտավորությունները. a) flegisto GmbH-ը պարտավորվում է կատարել իր առաջադրանքը բարեխղճորեն և իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ համապատասխան հաճախորդներ գտնելու համար:
- b) Հաճախորդը պարտավորվում է պատասխանատու կերպով աջակցել flegisto ՓԲԸ-ին իր պարտավորությունների կատարման հարցում՝ ժամանակին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություններ, փաստաթղթեր կամ լիազորագրեր։
- c) Հաճախորդից պահանջվում է flegisto ՓԲԸ-ի հետ սերտ և թափանցիկ հաղորդակցություն վարել: Ձեռնարկվող միջոցառումների և փաստաթղթերի համապատասխանությունը գրանցվում է գրավոր:
8․ Գաղտնիություն․ a) Պայմանավորվող կողմերը պարտավորվում են պահպանել՝ պայմանագրային գործունեության ընթացքում ձեռք բերված բոլոր գործառնական, գործարար և անձնական տեղեկատվությունների վերաբերյալ գաղտնիությունը : Գաղտնիության մասին այս պարտավորությունը ուժի մեջ է մնում նույնիսկ պայմանագրի ավարտից հետո:
- b) flegisto ՓԲԸ-ն պարտավորվում է խնամքով պահպանել խորհրդատվության նպատակներով փոխանցված փաստաթղթերը և պաշտպանել դրանք երրորդ անձանցից:
9․ Վարձատրման և վճարման պայմանները․ a) Վարձատրությունը համապատասխանում է պայմանագրում նշված մատուցվող ծառայության վճարին:
- b) Ծառայությունները հաճախորդների համար անվճար են:
10․ Երաշխիք․ a) Յուրաքանչյուր փուլի նվաճումների մասին ծանուցում. Ծառայությունների տարբեր փուլերում մատուցվելուց հետո՝ հաճախորդը գրավոր կտեղեկացվի առաջընթացի մասին։
- b) Արտաքին ազդեցությունների պատճառով ուշացումներ. Արտաքին ազդեցությունների կամ մեր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների պատճառով ուշացումների դեպքում, կսահմանվեն ծառայության մատուցման համապատասխան այլընտրանքային ժամկետներ:
- c) Պայմանագրային պարտավորությունների կատարում․ Եթե flegisto ՓԲԸ-ն ձեռք բերված համաձայնության համապատասխան չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները, նա պարտավոր է ծառայությունները մատուցել ողջամիտ ժամկետում՝ առանց հաճախորդի կողմից հավելյալ ծախսերի:
11․ Պատասխանատվություն․ a) Պայմանագրով սահմանված կարևոր պարտավորությունների վերաբերյալ պատասխանատվություն․ Flegisto ՓԲԸ-ի պատասխանատվությունը պայմանագրային հիմնական պարտավորությունների խախտման համար սահմանափակվում է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
- b) Պատասխանատվության բացառումներ․ Flegisto ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում միջնորդական գործունեության հաջողության կամ հաճախորդների կողմից պատճառած վնասի համար: Պատասխանատվության չի կրվում նաև աշխատանքի ընդունման հարցազրույցների ժամանակ հաճախորդների կողմից սխալ տեղեկատվության կամ գաղտնիության հետևանքով առաջացած վնասների համար: Պատասխանատվության այս սահմանափակումները չեն տարածվում տվյալների պաշտպանության մասին օրենքից բխող պահանջների վրա:
12․ Եզրափակիչ դրույթներ և իրավասու դատարանի գտնվելու վայրը․ a) Այս դրույթների, ինչպես նաև պայմանագրի փոփոխություններն ու լրացումները պետք է կատարվեն գրավոր:
- b) Կանոնավոր ստուգում և թարմացումներ. Հիմնական սկզբունքները և կից փաստաթղթերը կանոնավոր կերպով պարբերաբար ստուգվում և թարմացվում են : Վերջին թարմացման ժամկետը նշվում է համապատասխան փաստաթղթերի ստորին հատվածում։
- c) Հասանելիություն այլ լեզուներով. Հիմնական սկզբունքները և դրանց համապատասխան կից փաստաթղթերը հասանելի կլինեն հաճախորդի մայրենի լեզվով։
- d) Կիրառելի օրենսդրություն. Կիրառվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքը:
- e) Իրավասու դատարանի գտնվելու վայրը – քաղաք Հասֆուրթ․
- f) Սալվատորյան պայման․ Եթե այս պայմանների առանձին դրույթները ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր են, դա չի ազդում մնացած դրույթների վավերականության վրա:
Կիրխլաութեր, 01․09․2023
Michael Weiß-Gehring
Միխաել Վայս-Գեհրինգ