Գործունեության ընդհանուր պայմանները

1․ Կիրառման ոլորտը․ Գործունեության հետևյալ պայմանները կիրառվում են b) և c) կետերի տակ առանձնացված՝ flegisto ՓԲԸ-ի (այսուհետ՝ «մենք» կամ «մեզ») և նրա պայմանագրային կամ բիզնես գործընկերների միջև ծառայությունների վերաբերյալ, պայմանագրերի և համաձայնագրերի համար։ Հաճախորդի՝ բոլոր տարբերվող և լրացուցիչ պայմանների, ինչպես նաև լրացուցից համաձայնագրերի վավերությունը պետք է գրավոր կերպով հաստատվի flegisto ՓԲԸ-ի կողմից։

  1. a) Պայմանագրային գործընկեր/բիզնես գործընկեր․ Բոլոր իրավաբանական անձինք, ովքեր միջազգային բուժանձնակազմի հավաքագրման և աշխատանքի ընդունման համատեքստում մեզ հետ ունեն ուղղակի պայմանագրային հարաբերություններ։
  1. b) Ինտեգրման ծառայություններ միջազգային մասնագետների համար․ Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացված է միջազգային մասնագետների («հաճախորդների») հավաքագրման, տեղափոխման գործընթացի կազմակերպման և ինտեգրման ոլորտներում ծառայությունների մատուցման վրա: Նախնական կառուցվածքային հարցազրույցից հետո մենք հաճախորդներին խորհուրդ ենք տալիս համապատասխան գործատուների, ուղեկցում ենք նրանց հարցազրույցների ընթացքում, նախաձեռում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը մասնագիտական ճանաչման և վիզայի տրամադրման գործընթացում և կազմակերպում ենք տեղափոխումը Գերմանիա:
  1. c) Խորհրդատվական ծառայություններ․ Մեր խորհրդատվական ծառայությունները ներառում են հավաքագրման գործընթացի բոլոր ասպեկտները, ինչպես օրինակ ընդհանուր խորհրդատվությունը, պլանավորումը, աջակցությունը և առանձին նախագծերի իրականացումը, ինչպիսիք են գնահատումը, հավաքագրումը, ուսուցումը, իշխանությունների հետ կապը և փաստաթղթաշրջանառությունը:

2․ Պայմանագրի կնքում․ a) Համաձայնագրերի կնքում. Որպես կանոն համաձայնագրերը գրավոր փաստաթղթավորվում են առաջին գործնական կոնտակտից հետո՝ սպասարկման պայմանագրի մանրամասները որոշելու համար:

  1. b) Հանձնարարությունների բաժանում․ Պայմանագրի կնքումը կարող է իրականացվել ինչպես բանավոր այնպես էլ գրավոր: Պարտադիր պայմանագիրը կնքվում է միայն hանձնարարության գրավոր հաստատման միջոցով:

3․ Միջազգային մասնագետների աշխատանքի տեղավորման սկզբունքները. Հետևյալ սկզբունքները կազմում են բոլոր համաձայնագրերի անբաժանելի մասը և պահանջում են պայմանավորվող բոլոր կողմերի գրավոր համաձայնությունը:

  1. a) Միջնորդության արդար և էթիկական  գործելակերպեր.  Մեր պարտավորությունը ներառում է հավաքագրման և աշխատանքի տեղավորման արդար և էթիկական  գործելակերպեր՝ հիմնված առողջապահության ոլորտի մասնագետների միջազգային հավաքագրման վերաբերյալ ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) վարքագծի մասին կանոնագրքի վրա։
  1. b) Համապատասխանություն միջազգային չափանիշներին. Մենք հավատարիմ ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոնվենցիաներին, ԱՄԿ-ի աշխատանքային հիմնական չափանիշներին և միգրացիայի միջազգային կազմակերպության՝ Միջազգային հավաքագրման բարեխիղճ համակարգի (IRIS) չափանիշներին: 
  1. c) Համապատասխանություն գերմանական և միջազգային ստանդարտներին. Մենք հետևում ենք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ընդունված միջազգային բոլոր կոնվենցիաներին:
  1. d) «Գործատուն վճարում է» սկզբունքը․  Մենք հավատարիմ ենք  «գործատուն վճարում է» սկզբունքին՝ զերծ պահելով բուժաշխատողներին ետվճարի պարտավորություններից։
  1. e) Պայմանագրի դադարեցման դեպքում ետվճարի պարտավորություններ չկան. Հաճախորդի կողմից պայմանագրի դարեցման դեպքում ետվճարի պարտավորություններ չեն առաջանում։
  1. f) Միջնորդավճարներ, ավանդներ և դեպոզիտներ չկան․ Մենք չենք ծանրաբեռնում բուժաշխատողներին միջնորդավճարներով, ավանդներով կամ դեպոզիտներով։
  1. g) Տեղեկատվական նյութերը և միջնորդության պայմանները․ Բուժաշխատողները ստանում են տեղեկատվական նյութերը և միջնորդության պայմաններն իրենց մայրենի լեզվով մինչև աշխատանքային պայմանագրի կնքումը կամ դրա հետ միաժամանակ:
  1. h) Համապատասխանություն տեղական իրավունքներին և ամսական չեղարկվող միջնորդություն.
  2. i) Ծախսերի փոխհատուցում. Ծախսերը, որը հաճախորդը կրում է գործատուի հետ պայմանագրի կնքման պայմանները և համաձայնությունները քննարկելու ընթացքում, կփոխհատուցվեն ապագա գործատուի կողմից:
  1. j) Աջակցություն և հնարավոր լուծումներ. Մենք աջակցում ենք ինչպես բուժանձնակազմին, այնպես էլ պայմանագրային գործընկերներին հավաքագրման և միջնորդության ողջ գործընթացում, առաջարկում ենք լուծումներ կոնֆլիկտային իրավիճակների համար և միշտ հասանելի ենք որպես կոնտակտային անձ:
  1. k) Գործատուն պատասխանատու է Գերմանական՝միջազգային մասնագետների համար իրավասության կենտրոնի (DKF-Pilotstandards) ստանդարտներին համապատասխան օպերատիվ ինտեգրման կառավարման հայեցակարգի գրավոր ներկայացման կամ մշակման և դրա ճշգրիտ իրականացման ապահովման համար: Հայեցակարգը պետք է ներառի Գերմանական՝միջազգային մասնագետների համար իրավասության կենտրոնի (DKF-Pilotstandards) ստանդարտներին համապատասխանող կետերը (տե՛ս DEUTSCHES INSTITUT FÜR GÜTESICHERUNG UND KENNZEICHNUNG E.V.՝ Արտերկրից բուժանձնակազմի արդար հավաքագրում և աշխատանքի ընդունում, էջ 6f): 
  1. Ընտրության կարգը և տեղաբաշխումը․ Ընտրության կարգը հիմնված է աշխատանքային պահանջների և հաճախորդների պրոֆիլների համապատասխանության վրա: Պոտենցիալ հաճախորդների տվյալները հավաքվում են՝ համապատասխանեցման գործընթացում օպտիմալ արդյունքների հասնելու համար:
  1. a) Ընտրության կարգը ըստ լեզվի դասընթացների․ Ընտրության կարգը գործատուի կողմից իրականացվում է լեզվի դասընթացների սկսվելուց հետո։ 
  1. b) Հաշվի են առնվում հաճախորդների նախասիրությունները․ Ընտրության գործընթացում հաճախորդի ցանկությունները հարցվում են և տեղաբաշխման ժամանակ հաշվի են առնվում։
  1. c) Ընտրության նոր գործընթաց անհամապատասխանությունների դեպքում․ Եթե համալրման փուլում համընկնում տեղի չի ունենում, ապա կազմակերպվում է նոր ընտրության նոր գործընթաց։ 
  1. d) Հավաքագրման փուլի ընթացքում ծախսերի ստանձնում․ Հավաքագրման փուլի ընթացքում առաջացած բոլոր ծախսերը կրում ենք մենք:

5․ Ինտեգրում և լեզվի ուսուցում. Մենք կազմակերպում և վերահսկում ենք դասընթացները, դպրոցական և վարչական հարցերը արտասահմանում գտնվող հաճախորդների համար: Բացի այդ, մենք առաջարկում ենք B2 մակարդակի՝ խնամքի մասին լեզվի մասնագիտացված դասընթացներ Գերմանիայում մեր հաճախորդներին՝ նրանց փաստաթղթերի և մասնագիտական որակավորումների ճանաչմանը աջակցելու համար:

6․ Ուսուցման և փաստաթղթերի ճանաչման ընթացակարգեր․ Փաստաթղթերի ճանաչման գործընթացը սկսվում է պատասխանատու մարմինների կողմից ճանաչունով։ Մասնակի ճանաչման դեպքում՝ պաշտոնական ուղեցույցների համաձայն, իրականացվում են համապատասխանեցման միջոցառումներ կամ գիտելիքների ստուգման նախապատրաստում։Մենք հաճախորդի դիմումը ներկայացնում ենք իշխանություններին և հաճախորդին ուղղորդում ենք համապատասխան ուսումնական հաստատություններ: Գործատուն  փաստաթղթերի մշակման և պաշտոնական քայլերը հեշտացնելու համար՝ տրամադրում է կոնտակտային անձ։

  1. Պայմանավորվող կողմերի պարտավորությունները. a) flegisto GmbH-ը պարտավորվում է կատարել իր առաջադրանքը բարեխղճորեն և իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ համապատասխան հաճախորդներ գտնելու համար:
  1. b)  Հաճախորդը պարտավորվում է պատասխանատու կերպով աջակցել flegisto ՓԲԸ-ին իր պարտավորությունների կատարման հարցում՝ ժամանակին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություններ, փաստաթղթեր կամ լիազորագրեր։
  1. c) Հաճախորդից պահանջվում է flegisto ՓԲԸ-ի հետ սերտ և թափանցիկ հաղորդակցություն վարել: Ձեռնարկվող միջոցառումների և փաստաթղթերի համապատասխանությունը գրանցվում է գրավոր:

8․ Գաղտնիություն․ a) Պայմանավորվող կողմերը պարտավորվում են պահպանել՝ պայմանագրային գործունեության ընթացքում ձեռք բերված բոլոր գործառնական, գործարար և անձնական տեղեկատվությունների վերաբերյալ գաղտնիությունը : Գաղտնիության մասին այս պարտավորությունը ուժի մեջ է մնում նույնիսկ պայմանագրի ավարտից հետո:

  1. b) flegisto ՓԲԸ-ն պարտավորվում է խնամքով պահպանել խորհրդատվության նպատակներով փոխանցված փաստաթղթերը և պաշտպանել դրանք երրորդ անձանցից:

9․ Վարձատրման և վճարման պայմանները․ a) Վարձատրությունը համապատասխանում է պայմանագրում նշված մատուցվող ծառայության վճարին:

  1. b) Ծառայությունները հաճախորդների համար անվճար են: 

10․ Երաշխիք․ a) Յուրաքանչյուր փուլի նվաճումների մասին ծանուցում. Ծառայությունների տարբեր փուլերում մատուցվելուց հետո՝ հաճախորդը գրավոր կտեղեկացվի առաջընթացի մասին։

  1. b) Արտաքին ազդեցությունների պատճառով ուշացումներ. Արտաքին ազդեցությունների կամ մեր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների պատճառով ուշացումների դեպքում, կսահմանվեն ծառայության մատուցման համապատասխան այլընտրանքային ժամկետներ: 
  1. c)  Պայմանագրային պարտավորությունների կատարում․ Եթե flegisto ՓԲԸ-ն ձեռք բերված համաձայնության համապատասխան չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները,  նա պարտավոր է ծառայությունները մատուցել ողջամիտ ժամկետում՝ առանց հաճախորդի կողմից հավելյալ ծախսերի:

11․ Պատասխանատվություն․ a) Պայմանագրով սահմանված կարևոր պարտավորությունների վերաբերյալ պատասխանատվություն․ Flegisto ՓԲԸ-ի պատասխանատվությունը պայմանագրային հիմնական պարտավորությունների խախտման համար սահմանափակվում է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

  1. b) Պատասխանատվության բացառումներ․  Flegisto ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում միջնորդական գործունեության հաջողության կամ հաճախորդների կողմից պատճառած վնասի համար: Պատասխանատվության չի կրվում նաև աշխատանքի ընդունման հարցազրույցների ժամանակ հաճախորդների կողմից սխալ տեղեկատվության կամ գաղտնիության հետևանքով առաջացած վնասների համար: Պատասխանատվության այս սահմանափակումները չեն տարածվում տվյալների պաշտպանության մասին օրենքից բխող պահանջների վրա:

12․ Եզրափակիչ դրույթներ և իրավասու դատարանի գտնվելու վայրը․ a) Այս դրույթների, ինչպես նաև պայմանագրի փոփոխություններն ու լրացումները պետք է կատարվեն գրավոր:

  1. b) Կանոնավոր ստուգում և թարմացումներ. Հիմնական սկզբունքները և կից փաստաթղթերը կանոնավոր կերպով պարբերաբար ստուգվում և թարմացվում են : Վերջին թարմացման ժամկետը նշվում է համապատասխան փաստաթղթերի ստորին հատվածում։
  1. c) Հասանելիություն այլ լեզուներով. Հիմնական սկզբունքները և դրանց համապատասխան կից փաստաթղթերը հասանելի կլինեն հաճախորդի մայրենի լեզվով։
  1. d) Կիրառելի օրենսդրություն. Կիրառվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքը:
  1. e)  Իրավասու դատարանի գտնվելու վայրը –  քաղաք Հասֆուրթ․
  1. f) Սալվատորյան պայման․ Եթե այս պայմանների առանձին դրույթները ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր են, դա չի ազդում մնացած դրույթների վավերականության վրա:

Կիրխլաութեր, 01․09․2023

Michael Weiß-Gehring

 

Միխաել Վայս-Գեհրինգ